00:58  ,  30 ապրիլի, 2026

ՉԼ․ «Արսենալն» ու «Աթլետիկոն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

44-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական ակումբի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը (տեսանյութ)։

56-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանական թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։

Պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա մայիսի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում