11:15  ,  29 ապրիլի, 2026

ՉԼ-ի կիսաեզրափակիչում առաջին անգամ՝ 5 գոլ առաջին խաղակեսում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում առաջին անգամ առաջին խաղակեսում գրանցվել է 5 գոլ, հաղորդում է Opta-ն։

Փարիզում տեղի ունեցած կիսաեզրափակիչի առաջին Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն առաջին խաղակեսից հետո 3:2 հաշվով հաղթում էր խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

ՊՍԺ-ից աչքի էին ընկել հարձակվողներ Խվիչա Կվարացխելիան ու Ուսման Դեմբելեն եւ կիսապաշտպան Ժոաու Նեւեշը, «Բավարիայից»՝ հարձակվող Հարի Քեյնն ու կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Հանդիպումն ավարտվել էր ՊՍԺ-ի հաղթանակով՝ 5:3: Պատասխան խաղը Մյունխենում տեղի կունենա մայիսի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում