Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կերկրպագի ՊՍԺ-ին։ Ֆրանսիայի չեմպիոնը կընդունի Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։
«Ես «Մարսելի» երկրպագու եմ, բայց այսօր երեկոյան խաղում է ՊՍԺ-ն, եւ ես կերկրպագեմ ՊՍԺ-ին։ Կարծում եմ՝ 3։1 հաշվով կհաղթի փարիզյան թիմը։
Չեմ կարող վստահաբար ասել, որ նրանք այս տարի դարձյալ կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց ՊՍԺ-ն գերազանց թիմ է։ Կարծում եմ՝ մենք ունենք նաեւ գերազանց ազգային հավաքական։ Ես վստահում եմ Դեշամին»,– Մակրոնի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
ՊՍԺ - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի