Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
«ՊՍԺ-ն ու «Բավարիան» Եվրոպայի երկու լավագույն թիմերն են, թեեւ «Արսենալն» էլ անցկացնում է գերազանց մրցաշրջան։ Կայունության տեսանկյունից «Բավարիան» մի փոքր գերազանցում է մեզ, քանի որ ընդամենը երկու պարտություն է ունեցել։ Բայց ցուցադրած խաղի տեսանկյունից մեզնից լավ թիմ չկա»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Bild-ը։
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի