10:03  ,  27 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանն՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Բրազիլիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը նվաճեց արծաթե մեդալ։

Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ մենամարտւ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ տանուլ տվեց ադրբեջանցի Մահամադ Աբդուլաեւին։

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանը  հաղթել էր  աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին։

Աշխարհի գավաթն անցկացնում էր WORLD BOXING-ը, որն IBA-ին այլընտրանքային համաշխարհային ասոցիացիան է։ Միջազգային օլիմպիական կոմիտեն ճանաչում է WORLD BOXING-ին, որն էլ կկազմակերպի օլիմպիական մրցաշարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում