Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը մեկնաբանել է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից Երեւանի Orange Fitness ակումբում անցկացրած սեղմում հենարանից մրցաձեւի Հայաստանի բաց առաջնությունը:
«Արդեն 9 տարի անցկացնում ենք այս առաջնությունը, ակնկալիքները նույնն են, ինչպես ամեն տարի․ նոր արդյունքներ, կատարելագործված մարզիկներ, նոր ռեկորդներ։
Այս մրցումները կարեւոր են հաշմանդամ մարզիկների համար՝ սպորտի միջոցով ինտեգրվելու նորմալ կյանքին։ Գիտեն, որ կա մրցում, որին պետք է պատրաստվել, եւ դա լրացուցիչ խթան է նրանց համար, արդյունքները կատարելագործել, իմանալ, որ դրանք գնահատվում են։
Հատկապես, հույզերի առումով հաջող փորձերից հետո ուրախությունը մեծ է, կարեւոր է։
30-ից ավելի մրցանակային կարգեր կան հաշմանդամության եւ բաց առաջնություններում։
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները շուտով կմասնակցեն բազկամարտի Եվրոպայի առաջնութնանը, Ուժային եռամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները օգոստոս-սեպտեմբերին կունենանք միջազգային մրցում»,- նշեց Լեւոն Քոչարյանը։
Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովը եւս կարեւորել է ավանդական դարձած համատեղ առաջնության անցկացումը։
«Այս առաջնությունը 9-րդն է սեղմում հենարանից եւ 8-րդն է, որն անցկացնում ենք Հայաստանի հաշմանդային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ։ Պետության համար կարեւոր է այս առաջնությունը, քանի որ ակտիվանում է սպորտը, ձգտումը սպորտի նկատմամբ, մոտիվացնում ենք երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին, քանի որ մասնակցում են նաեւ տարիքային «մաստեր» խմբի մարզիկներ։
Այս առաջնությունը շատ եմ կարեւորում, քանի որ անցկացնում ենք «բաց» եւ Հաշմանդային սպորտի ֆեդերացիայի հետ եւ մարզիկները մրցում են ընդհանուր մրցաշարում։
Եվ արդեն որերորդ տարին ունենք բաց առաջնությունում Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկներ, որոնք գրավում են առաջին տեղերը, ինչը շատ ուրախալի է։ Գաղափարն այն է, որ բոլորը միասին են, հավասար մրցում է։
Այս տարի դեռ միջազգային մրցաշարերի չենք մասնակցել։ Անցած տարի ունեցել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից բազմաթիվ մեդալներ։ Այս տարի հաշմանդամային սպորտի միջազգային մրցաշարերից ունենք բազմաթիվ մեդալ։ Արդյունքները դառնում են միջազգային մակարդակի, ինչը շատ ուրախալի է։
Մասնակիցների թիվն այս անգամ աննախադեպ է՝ ընդհանուր 130-140 մարզիկ»,- նշեց Սերգեյ Ասատուրովը։
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը կարեւորել է առաջնության արդյուքնում հավաքականի կազմի ձեւավորումը։
«Այս առաջնության կարեւորությունն այն է, որ այստեղ ի հայտ են գալիս ուժեղագույնները, ձեւավորվում է մեր հավաքականը։ Վերջերս մեր երեք մարզիկներ վերադարձան փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունից ոսկե եւ արծաթե մեդալներով եւ ցույց ենք տալիս մեր երկրի ուժը»,- նշեց Սարգիս Ստեափանյանը։
Հաշմանդամային սպորտի մարզիկների մասնակցությամբ առաջնության արդյունքները
54 կգ քաշային կարգում 95 կգ արդյունքով հաղթեց Սարգիս Հարությունյանը։
59 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարդան Հովհաննիսյանը՝ 92 կգ։
65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Հունանյանը, որը ցույց տվեց 118 կգ արդյունք։
72 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Շահեն Բաբայանը՝ 100 կգ։
83 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Հովհաննես Ավանեսյանի հաղթանակով՝ 111 կգ։
88 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Ռաֆայել Ազիզյանը՝ 150 կգ։
97 կգ քաշային կարգում Դավիթ Դավթյանը 105 կգ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը։
107 կգ քաշային կարգում Սամվել Սարյանը ցույց տվեց 100 կգ արդյունք եւ գրավեց առաջին տեղը։
+107 կգ քաշային կարգում Սմբատ Սարգսյանը 120 կգ արդյունքով դարձավ հաղթող։
Կանանց առաջնությունում հաղթող դարձան 57 կգ քաշային Անյուտա Պետրոսյանը (60 կգ արդյունք), 63 կգ քաշային Արեւ Մելքոնյանը (90 կգ) եւ 84+ կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (67 կգ)։
Սեղմում հենարանից Հայաստանի բաց առաջնությունում եւս լարված պայքար էր։
59 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Ծատուրյանը, որը սեղմեց 95 կգ։
66 կգ քաշային կարգում հաղթեց Դավիթ Հարոյանը՝ 142,5 կգ։
74 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Մհեր Բեգլարյանը՝ 135 կգ։
83 կգ քաշային կարգում առաջինն էր Ռոբերտ Աստվածատրյանը՝ 150 կգ։
93 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արտյոմ Սոլոյանը՝ 190 կգ։
105 կգ քաշայն կարգում հաղթեց Կարեն Բեգլարյանը՝ 205 կգ։
120 կգ քաշային կարգում չեմպիոնը Համլետ Մկրտչյանն է՝ 185 կգ։
120+ կգ քաշային կարգում Հովհաննես Միքայելյանը ցույց տվեց 200 կգ արդյունք։
Կանանց առաջնությունում հաղթեց 47 կգ քաշային Կարինա Սիմոնյանցը (70 կգ), 57 կգ քաշային Մարիա Գրիգորյանը (101 կգ, Հայաստանի ռեկորդ), 63 կգ քաշային Արեւ Մելքոնյանը (107 կգ, Հայաստանի ռեկորդ), 69 կգ քաշային Լիլիթ Վարդանյանը (82,5 կգ) եւ 84+ կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (67,5 կգ)։
Աստղիկ Ադամյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի, Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 5 սեպտեմբերի
01:24 , 5 սեպտեմբերի 
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի 
00:53 , 5 սեպտեմբերի 
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի
22:52 , 4 սեպտեմբերի