01:17  ,  26 ապրիլի, 2026

Սեղմում հենարանից Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները (ֆոտո, վիդեո)

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանի Orange Fitness ակումբում անցկացվեց սեղմում հենարանից Հայաստանի բաց առաջնությունը:

59 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Ծատուրյանը, որը սեղմեց 95 կգ։

66 կգ քաշային կարգում հաղթեց Դավիթ Հարոյանը՝ 142,5 կգ։

74 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Մհեր Բեգլարյանը՝ 135 կգ։

83 կգ քաշային կարգում առաջինն էր Ռոբերտ Աստվածատրյանը՝ 150 կգ։

93 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արտյոմ Սոլոյանը՝ 190 կգ։

105 կգ քաշայն կարգում հաղթեց Կարեն Բեգլարյանը՝ 205 կգ։

120 կգ քաշային կարգում չեմպիոնը Համլետ Մկրտչյանն է՝ 185 կգ։

120+ կգ քաշային կարգում Հովհաննես Միքայելյանը ցույց տվեց 200 կգ արդյունք։

Կանանց առաջնությունում հաղթեց 47 կգ քաշային Կարինա Սիմոնյանցը (70 կգ), 57 կգ քաշային Մարիա Գրիգորյանը (101 կգ, Հայաստանի ռեկորդ), 63 կգ քաշային Արեւ Մելքոնյանը (107 կգ, Հայաստանի ռեկորդ), 69 կգ քաշային Լիլիթ Վարդանյանը (82,5 կգ) եւ 84+ կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (67,5 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print