00:41  ,  25 ապրիլի, 2026

«Նապոլին» խնդիրներ չունեցավ՝ 4:0

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը, բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ բրազիլացի հարձակվող Ալիսոն Սանթոսը։ «Կրեմոնեզեի» իտալացի պաշտպան Ֆիլիպո Տերաչանոն գրավեց սեփական դարպասը։

«Նապոլին» 69 միավորով երկրորդն է, «Կրեմոնեզեն» 17-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Կրեմոնեզե»՝ 4:0 

Սքոթ Մաքթոմինայ, 3, Ֆիլիպո Տերաչանո, 45, ինքնագոլ, Կեւին Դե Բրույնե, 45+3, Ալիսոն Սանթոս, 52

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում