Հայ սամբիստերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը 16 մեդալ նվաճած Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը այսօր վերադառնում է հայրենիք։
Սակայն, մինչև օդանավակայան մեկնելը կար մի հանձնառություն, որն անպայման պիտի կատարվեր։
Սերբիայի մեծությամբ երկորդ քաղաքում՝ Նովի Սադում, հայերը վաղուց են ապրում, ժամանակին՝ 1746-ին կառուցել են նաև եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով, որը քանդվել է 1963-ին՝ պայմանավորված Մարշալ Տիտոյի բուլվարի ընդլայնմամբ, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։
1992-ին այստեղ սերբահայ համայնքը տեղադրում է խաչքար, որը շնորհակալություն հայտնելու յուրօրինակ խորհրդանիշ է Նովի Սադ քաղաքին՝ 1739 թվականին թուրք յաթաղանից փրկված հայ փախստականներին ապաստան տրամադրելու համար և գնահատանքի տուրք՝ հարավսլավացի զոհված օդաչուներին, ովքեր օգնության էին գալիս 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին։
Հենց այս խաչքարին ծաղիկներ դրեցին ու գլուխ խոնարհեցին մեր 27 մարզիկ-մարզուհիները, հավաքականի մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ հիշատակելով մեկուկես միլիոն անմեղ զոհերին։
Հիշում ենք և պահանջում։
Լինենք ուժեղ և հաղթող։
Հայաստանի հավաքականի մեդալակիրները․
Պատանիներ
Մարզական սամբո /տղաներ/
Դավոյան Սևակ -53 կգ բրոնզ
Սիմոնյան Նարեկ-58 կգ բրոնզ
Ումուրշատյան Հակոբ-64 կգ բրոնզ
Շատվերյան Գոռ-71 կգ արծաթ
Մուրադյան Գոռ-79 կգ արծաթ
Բաբայան Գոգա-88 կգ բրոնզ
Երիտասարդներ
Մարզական սամբո /տղաներ/
Խաչատրյան Ալեքս-58 կգ ոսկի
Օհանյան Մհեր-71 կգ ոսկի
Վանոյան Լևոն -79 կգ բրոնզ
Սարուխանյան Սեյրան-88 կգ բրոնզ
Մարզական սամբո /աղջիկներ/
Մանուկյան Սյուզաննա-72 կգ արծաթ
Մարտական սամբո /տղաներ/
Գրիգորյան Գագիկ -58 կգ արծաթ
Թումասյան Միքայել-64 կգ արծաթ
Ադամյան Արմեն -71 կգ արծաթ
Համբարձումյան Վադիս-79 կգ արծաթ
Հարությունյան Արեն-98 կգ արծաթ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:22 , 19 հոկտեմբերի
12:05 , 19 հոկտեմբերի
11:28 , 19 հոկտեմբերի
10:44 , 19 հոկտեմբերի
10:17 , 19 հոկտեմբերի
09:21 , 19 հոկտեմբերի 
01:03 , 19 հոկտեմբերի 
00:40 , 19 հոկտեմբերի 
22:12 , 18 հոկտեմբերի 
22:01 , 18 հոկտեմբերի