23:08  ,  22 ապրիլի, 2026

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց «Էլչեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Էլչեին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

«Էլչեից» դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան։ Աչքի ընկավ նաեւ ավստրիացի պաշտպան Դավիդ Աֆենգրուբերը։

«Աթլետիկոյից» երկու գոլ խփեց արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը։

«Աթլետիկոն» 30-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ է ստացել արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան։

«Աթլետիկոն» 57 միավորով չորրորդն է, «Էլչեն» 15-րդ տեղում է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էլչե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)

Դավիդ Աֆենգրուբեր, 18, Անդրե Սիլվա, 33, 11մ, 75 - Նիկոլաս Գոնսալես, 10, 34

Հեռացում՝ Տիագո Ալմադա («Աթլետիկո»), 30

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news