00:42  ,  18 ապրիլի, 2026

«Ինտերը» պարտության մատնեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Կալյարիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից 52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 4 րոպե անց աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ Ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 76-րդ րոպեին։

«Ինտերը» 78 միավորո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կալյարին» 16-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 52, Նիկոլո Բարելա, 56, Պյոտր Զելինսկի, 90+2

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում