Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Պատասխան խաղում «Բավարիան» 4։3 հաշվով հաղթել էր Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Օլիսեն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։
Երկրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը դուբլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում (2:0):
Երրորդ տեղում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, չորրորդ տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, որը գոլային փոխանցում էր կատարել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ արտագնա խաղում (2:1):
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն 11 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի ՊՍԺ-ի, «Արսենալը»՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի