16:20  ,  16 ապրիլի, 2026

Չեմպիոնների լիգա. Մբապեի ռեկորդը

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել քառորդ եզրափակիչի պատասխան արատգնա խաղում Մյունխենի «Բավարիային» խփած գոլի շնորհիվ։

27-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է մեկ եվրագավաթային մրցաշրջանի ընթացքում գոլի հեղինակ դառնալ 10 արտագնա խաղում, հաղորդում է Goals Side-ը։

«Բավարիան» պատասխան խաղում «Ռեալին» հաղթել էր 4։3 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում