13:50  ,  16 ապրիլի, 2026

ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ–ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն եւ Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։

Քվեարկությունն անցկացվում է ՈՒԵՖԱ–ի կայքը։

Կիսաեզրափակիչում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի», «Բավարիան»՝ ՊՍԺ–ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում