Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
«Չգիտեմ՝ ՊՍԺ-ն ավելի բարդ մրցակից կլինի, քան «Ռեալը», թե ոչ։ Այս պահին երկու ուժեղագույն թիմերն են։ Բարդ է համեմատել։ Բայց նրանց հաղթելու համար կպահանջվի մեր ունեցած որակների եւ հնարավորությունների առավելագույնը»,- Կոմպանիի խոսքը մեջբերում է Bild-ը։
Քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն պայքարից դուրս էր թողել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին», «Բավարիան»՝ Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալին»։
ՊՍԺ - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Փարիզում, պատասխան հանդիպումը Մյունխենում կանցկացվի մայիսի 6-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի