11:10  ,  16 ապրիլի, 2026

ՉԼ․ Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո կանխատեսել է հաղթողին՝ դարձյալ առավելությունը տալով Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։ Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

«Արսենալ» (Անգլիա)՝ 38,6 տոկոս հավանականություն

«Բավարիա» (Գերմանիա)՝ 33,3 տոկոս

ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 19,1 տոկոս

«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 9 տոկոս

Կիսաեզրափակիչում «Արսենալը» կմրցի «Աթլետիկոյի», «Բավարիան»՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում