Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ հաղթեց 4:3 (տեսանյութ):
«Բավարիայից» աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ թուրք հարձակվող Արդա Գյուլերը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Մադրիդում «Բավարիան» հաղթել էր 2:1 հաշվով։
Կիսաեզրափակիչում «Բավարիայի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն, որը պայքարից դուրս էր թողել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բավարիա» - «Ռեալ»՝ 4:3
Ալեքսանդր Պավլովիչ, 6, Հարի Քեյն, 38, Լուիս Դիաս, 89, Մայքլ Օլիսե, 90+4 – Արդեն Գյուլեր, 1, 29, Կիլիան Մբապե, 42
Հեռացումներ՝ Էդուարդու Կամավինգա («Ռեալ»), 86, երկրորդ դեղին քարտ, Արդա Գյուլեր («Ռեալ»), 90+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի