00:52  ,  16 ապրիլի, 2026

ՉԼ․ «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց պորտուգալական «Սպորտինգին» եւ բավարարվեց 0:0 հաշվով։

«Արսենալը» պայքարը շարունակում է առաջին խաղում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոն», որը պայքարից դուրս էր թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում