17:27  ,  15 ապրիլի, 2026

Լապորտա. Խայտառակ մրցավարություն էր

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է մրցավարությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Կատալոնական ակումբը երկու հանդիպումների արդյունքում (0:2, 2:1) պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Շնորհավորում եմ «Աթլետիկոյին» կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ, բայց դա չի արդարացնում երեկվա խայտառակ մրցավարությունն ու VAR-ի աշխատանքը։ Խայտառակ մրցավարություն էր, որն անընդունելի է։

Առաջին խաղում չնշանակեցին ակնհայտ 11–մետրանոց մրցակցի դարպասին եւ հեռացրին մեր խաղացողին։

Այս դիմակայությունում մրցավարական որոշումները վնասեցին մեզ։ Դա տեղի ունեցավ նաեւ պատասխան խաղում։ Դարձյալ հեռացրին մեր խաղացողին VAR-ի միջամտությունից հետո»,– Լապորտայի խոսքը մեջբերում է AS–ը։

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Բարսելոնան» հասել էր կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print