12:40  ,  15 ապրիլի, 2026

«Բարսելոնայի» հակառեկորդը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» սահմանել է հակառեկորդ՝ դառնալով առաջին թիմը, որը Չեմպիոնների լիգայի 15 անընդմեջ խաղում գոլ է բաց թողել, հաղորդում է Squawka-ն։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Մադրիդի «Աթլետիկոյին» հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից առաջին խաղում կրած 0:2 հաշվով պարտության պատճառով։

Նախորդ անգամ Չեմպիոնների լիգայում կատալոնական թիմը գոլ բաց չի թողել անցած տարվա ապրիլին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (4:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում