Իտալիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Կոմոյին» եւ հաղթեց 4:3 հաշվով։
Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից երկուական գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին։
«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիի» նկատմամբ։ «Կոմոն» 5-րդն է՝ 58 միավոր։
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Կոմո» - «Ինտեր»՝ 3:4 (տեսանյութ)
Ալեքս Վալե, 36, Նիկոլաս Պաս, 45, Լուկաշ Դա Կունյա, 89, 11մ – Մարկուս Տյուրամ, 45+1, 49, Դենզել Դյումֆրիս, 58, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի