20:26  ,  12 ապրիլի, 2026

«Մասթերս»․ Սիները եզրափակիչում հաղթեց Ալկարասին եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։

Սիները հաղթեց երրորդ անընդմեջ «Մասթերսում» եւ հաջորդ շաբաթ դարձյալ կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News