Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 11-րդ ռակետ․ Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 3 րոպե։
Ալկարասը 300-րդ հաղթանակը տարավ կարիերայում։
Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի Մոնակոն ներկայացնող Վալանտեն Վաշերոյի եւ ավստրալացի Ալեքս դե Մինորի դիմակայության հաղթողը։
Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։ Անցած տարի տիտղոսը նվաճել է Կառլոս Ալկարասը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի