Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։
Մրցանակին հավակնում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան, Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան եւ Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Նոյերը Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում հետ է մղել դարպասին կատարած 9 հարվածից 8-ը։ «Բավարիան» հաղթել է 2:1 հաշվով։
Ռայան պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում գոլ բաց չի թողել եւ կատարել է 5 սեյվ։ «Արսենալը» հաղթել է 1:0 հաշվով։
Ալվարեսը գոլ է խփել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում, «Աթլետիկոն» հաղթել է 2:0 հաշվով։
Կվարացխելիան գոլի հեղինակ է դարձել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» դեմ տնային խաղում, ՊՍԺ-ն հաղթել է 2:0 հաշվով։
Քվեարկությունն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի