Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն եւ Լա Լիգայի ընթացիկ առաջատար «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտվեց 0:2 հաշվով։
44-րդ րոպեին հեռացվեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն եւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 45, Ալեքսանդր Սյորլոտ, 70
Հեռացում՝ Պաու Կուբարսի («Բարսելոնա»), 44
ՊՍԺ - «Լիվերպուլ»՝ 2։0 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 11, Խվիչա Կվարացխելիա, 65
Պատասխան հանդիպում
Ապրիլի 14
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 23։00
«Լիվերպուլ» - ՊՍԺ՝ 23։00
Ապրիլի 15
«Արսենալ» - «Սպորտինգ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 1:0)
«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 2:1)
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի