00:55 9 ապրիլի, 2026Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն եւ Լա Լիգայի ընթացիկ առաջատար «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտվեց 0:2 հաշվով։
44-րդ րոպեին հեռացվեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն եւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 45, Ալեքսանդր Սյորլոտ, 70
Հեռացում՝ Պաու Կուբարսի («Բարսելոնա»), 44
ՊՍԺ - «Լիվերպուլ»՝ 2։0 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 11, Խվիչա Կվարացխելիա, 65
Պատասխան հանդիպում
Ապրիլի 14
«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 23։00
«Լիվերպուլ» - ՊՍԺ՝ 23։00
Ապրիլի 15
«Արսենալ» - «Սպորտինգ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 1:0)
«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 2:1)
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.