17:09  ,  8 ապրիլի, 2026

ՉԼ. ՊՍԺ-ի հայտացուցակը «Լիվերպուլի» դեմ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման համար։

Չեմպիոնների լիգայի գավաթակիրը Փարիզում կընդունի Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»:

ՊՍԺ-ի հայտացուցակից վնասվածքների պատճառով դուրս են մնացել իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը եւ ֆրանսիացի հարձակվող Բրենդլի Բարկոլան:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում