17:55  ,  7 ապրիլի, 2026

«Մասթերս»․ Ալկարասի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարում։ Նա պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 65-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էչեւերիի եւ աշխարհի 45-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանի դիմակայության հաղթողը։

Ալկարասը պաշտպանում է այս մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Անցած տարվա եզրափակիչում նա 3:6, 6:1, 6:0 հաշվով հաղթել էր իտալացի Լորենցո Մուզետիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news