17:55 7 ապրիլի, 2026Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարում։ Նա պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 65-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էչեւերիի եւ աշխարհի 45-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանի դիմակայության հաղթողը։
Ալկարասը պաշտպանում է այս մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Անցած տարվա եզրափակիչում նա 3:6, 6:1, 6:0 հաշվով հաղթել էր իտալացի Լորենցո Մուզետիին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.