10:42  ,  7 ապրիլի, 2026

Սպալետիի 300-րդ հաղթանակն Ա Սերիայում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Ա Սերիայում 300-րդ հաղթանակն է տարել մարզչական կարիերայում, հաղորդում է Opta-ն։

67-ամյա մարզիչի ղեկավարությամբ թուրինյան թիմը Իտալիայի առաջնության 31-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր «Ջենոային»։

Սպալետին պատմության մեջ չորրորդ մարզիչն է, որին հաջողվում է հասնել այդ ցուցանիշին։ Առաջին եռյակում են Ջովանի Տրապատոնին (352), Մասիմիլիանո Ալեգրին  (320) եւ Ներեո Ռոկոն (302)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English