00:40  ,  6 ապրիլի, 2026

«Ինտեր» - «Ռոմա»՝ 5:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Ռոմային» եւ հաղթեց 5:2 հաշվով։

«Ինտերից» դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 

Աչքի ընկան նաեւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

«Ռոմայի» գոլերը խփեցին իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ նախկին թիմի դեմ 76-րդ րոպեին։

«Ինտերը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» 6-րդն է՝ 54 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 5:2 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 2, 52, Հական Չալհանօղլու, 45+2, Մարկուս Տյուրամ, 55, Նիկոլո Բարելա, 63 - Ջանլուկա Մանչինի, 40, Լորենցո Պելեգրինի, 70

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում