20:58  ,  19 մարտի, 2026

ՉԼ․ Ռաֆինյան՝ շաբաթվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռաֆինյան երկու գոլ է խփել եւ երկու գոլային փոխանցում կատարել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» դեմ տնային խաղում (7:2)։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուն եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

Վինիսիուսը դուբլի հեղինակ է դարձել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում  (2:1)։

Դոմինիկ Սոբոսլաին աչքի է ընկել թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում  (4:0)։

Ֆրանսիշուկի Տրինկաուն երկու գոլային փոխանցում է կատարել նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ տնային խաղում (5:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print