13:36  ,  19 մարտի, 2026

Սալահը՝ ՉԼ-ում 50 գոլ խփած առաջին աֆրիկացի ֆուտբոլիստ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Չեմպիոնների լիգայում 50 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» 4:0 հաշվով հաղթել էր թուրքական «Գալաթասարային» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Չեմպիոնների լիգայում 50 գոլի ցուցանիշին հասնելու համար Սալահին պահանջվեց 97 հանդիպում, հաղորդում է Opta-ն։

Քառորդ եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում