01:54  ,  19 մարտի, 2026

ՉԼ․ «Բավարիան», «Լիվերպուլն» ու «Աթլետիկոն» 1/4  եզրափակիչում են (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

«Լիվերպուլը» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Գալաթասարային», որին Ստամբուլում պարտվել էր 0:1 հաշվով։

«Բավարիան» երկրորդ խաղում էլ հաղթեց իտալական «Ատալանտային»՝ 4:1:

Մադրիդի «Աթլետիկոն» Լոնդոնում 2:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին», սակայն պայքարը շարունակում է տանը 5:2 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Լիվերպուլ» - «Գալաթասարայ»՝ 4:0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:1)

Դոմինիկ Սոբոսլաի, 25, Ուգո Էկիտիկե, 51, Ռայան Գրավենբերխ, 53, Մոհամեդ Սալահ, 62

Չիրացրած 11մ՝ Մոհամեդ Սալահ, 45+4

«Բավարիա» - «Ատալանտա»՝ 4:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 6:1)

Հարի Քեյն, 25, 11մ, 54, Լենարտ Կառլ, 56, Լուիս Դիաս, 70 - Լազար Սամարջիչ, 85

«Տոտենհեմ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:5)

Ռանդլ Կոլո Մուանի, 30, Խավի Սիմոնս, 52, 90, 11մ - Խուլիան Ալվարես, 47, Դավիդ Գանցկո, 75

«Բարսելոնա» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 7:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Ռաֆինյա, 6, 72, Մարկ Բերնալ, 18, Լամին Յամալ, 45+7, 11մ, Ֆերմին Լոպես, 51, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 51  - Էնթոնի Էլանգա, 15, 28

Քառորդ եզրափակիչի զույգերը

ՊՍԺ - «Լիվերպուլ»

«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա»

 «Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»

«Սպորտինգ» - «Արսենալ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում