19:11  ,  18 մարտի, 2026

Սիները 60 միլիոն դոլար վաստակած 8-րդ թենիսիստն է պատմության մեջ

Աշխարհի երկրորդ ռակետ, 24-ամյա իտալացի Յանիկ Սիները կարիերայի ընթացքում 60 միլիոն դոլարից շատ վաստակած 8-րդ թենիսիստն է, հաղորդում է ESPN-ը։ 

Անցած շաբաթ Սիները նվաճել էր ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։

Այս ցուցանիշով առաջատարը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն է՝ 193 միլիոն դոլար։

Նովակ Ջոկովիչ՝ 193 215 570 դոլար

Ռաֆայել Նադալ՝ 134 946 100 դոլար

Ռոջեր Ֆեդերեր՝ 130 594 339 դոլար

Սերենա Ուիլյամս՝ 94 816 730 դոլար

Էնդի Մարեյ՝ 64 687 542 դոլար

Կառլոս Ալկարաս՝ 64 274 163 դոլար

Ալեքսանդր Զվերեւ՝ 60 969 344 դոլար

Յանիկ Սիներ՝ 60 039 831 դոլար

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news