Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ընթանում են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը», Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն։
«Ռեալը» պատասխան խաղում բրազիլացի հարձակվող Վինիսիուսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Արքայական թիմը տանը հաղթել էր 3:0 հաշվով ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեթ-տրիկի շնորհիվ։
ՊՍԺ-ն Լոնդոնում էլ մեծ առավելություն ուներ աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիի» նկատմամբ՝ 3:0:
«Արսենալը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց Լեւերկուզենի «Բայերին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3)
Էրլինգ Հոլանդ, 41 - Վինիսիուս Ժունիոր, 22, 11մ, 90+1
Հեռացում՝ Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), 20
«Չելսի» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:5)
Խվիչա Կվարացխելիա, 6, Բրեդլի Բարկոլա, 15, Սենի Մայուլու, 62
«Արսենալ» - «Բայեր»՝ 2:0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:1)
Էբերեչի Էզե, 36, Դեքլան Ռայս, 63
«Սպորտինգ» - «Բուդյո-Գլիմտ»՝ 5:0, լրացուցիչ ժամանակ, (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3)
Գոնսալու Ինասիու, 34, Պեդրու Գոնսալվեշ, 61, Լուիս Սուարես, 79, 11մ, Խավիեր Արաուխո Վիլչես, 92, Ռաֆայել Նել, 120+1
Քառորդ եզրափակիչի հնարավոր զույգերը
ՊՍԺ - «Գալաթասարայ»/«Լիվերպուլ»
«Ռեալ Մադրիդ» - «Ատալանտա»/ «Բավարիա»
«Նյուքասլ» / «Բարսելոնա» - «Աթլետիկո»/«Տոտենհեմ»
«Սպորտինգ» - «Արսենալ»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի