11:46  ,  16 մարտի, 2026

ATP. Լավագույն տասնյակ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Առաջին տեղը պահպանել է իսպանացի Կառլոս Ալկարասը (լուսանկարում)։ Ինդիան Ուելսի «Մասթերսի» եզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին հաղթած իտալացի Յանիկ Սիները երկրորդն է։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է մեկ աստիճանով եւ 15-րդն է։

 ATP, մարտի 16

1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 13 550 միավոր
2 (2). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 11 400
3 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 5370
4 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4905
5 (5). Լորենցո Մուզետի (Իտալիա)՝ 4365
6 (6). Ալեքս դե Մինոր (Ավստրալիա)՝ 4185
7 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 4170
8 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 4000
9 (8). Բեն Շելթոն (ԱՄՆ)՝ 3860
10 (11). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 3610

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News