08:52  ,  16 մարտի, 2026

«Մասթերս»․ Սիները եզրափակիչում հաղթեց Մեդվեդեւին (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում իտալացի թենիսիստը  7:6 (8:6), 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News