09:36  ,  15 մարտի, 2026

«Մասթերս»․ Մեդվեդեւը հաղթեց Ալկարասին եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստը կիսաեզրափակիչում հաղթեց  6:3, 7:6 (7:3) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news