09:36 15 մարտի, 2026Աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանցի թենիսիստը կիսաեզրափակիչում հաղթեց 6:3, 7:6 (7:3) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։
Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։
Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.