20:35  ,  14 մարտի, 2026

«Բավարիան» ու «Բայերը» խաղացին ոչ ոքի, Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց փոխչեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բայերի» իսպանացի կիսապաշտպան Ալեյշ Գարսիան։

42-րդ րոպեին հեռացվեց «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։

69-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Բավարիայի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, որը 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։

«Բավարիան» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է Դորտմունդի «Բորուսիայից», որը 2:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» (տեսանյութ

13-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։ 59-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Լուկա Ռեջանին։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում