09:07  ,  13 մարտի, 2026

«Մասթերս»․ Ալկարասը կիսաեզրափակիչում է եւ կխաղա Մեդվեդեւի հետ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:1, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 14-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news