17:09  ,  12 մարտի, 2026

ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ–ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» ուրուգվացի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Քվեարկությունն անցկացվում է ՈՒԵՖԱ–ի կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում