11:43  ,  12 մարտի, 2026

«Մասթերս»․ Ջոկովիչը պարտվեց չորրորդ շրջանում

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Սերբ թենիսիստը չորրորդ շրջանում մրցեց աշխարհի 14-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:4, 7:6 (7:5) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ջեք Դրեյփերի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Ինդիան Ուելսի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news