01:54  ,  12 մարտի, 2026

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն՝ «Չելսիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը 3:0 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիին»։

Նորվեգական «Բուդյո-Գլիմտն» ուժեղ էր պորտուգալական «Սպորտինգից»։

Պատասխան հնադիպումները տեղի կունենա մարտի 17-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի»` 3:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 20, 27, 42

Չիրացրած 11մ՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), 58

ՊՍԺ - «Չելսի»` 5:2 (տեսանյութ)

Բրեդլի Բարկոլա, 10, Ուսման Դեմբելե, 40, Վիտինյա, 74, Խվիչա Կվարացխելիա, 86, 90+4 - Մալո Գյուստո, 28, Էնցո Ֆերնանդես, 57

«Բուդյո-Գլիմտ» - «Սպորտինգ»` 3:0 (տեսանյութ)

Սոնդրե Բրունստադ, 32, 11մ, Օլե-Դիդրիկ Բլոմբերգ, 45+1, Կասպեր Հյոգ, 71

«Բայեր» - «Արսենալ»` 1:1 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 46 - Կայ Հավերց, 89, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում