09:41  ,  9 մարտի, 2026

«Մասթերս»․ Յանիկ Սիները չորրորդ շրջանում է

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 39-րդ ռակետ, կանադացի Դենիս Շապովալովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկան, որը 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 24-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի նկատմամբ։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news