01:43  ,  9 մարտի, 2026

«Ինտերը» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկլավեց «Միլանին» եւ պարտվեց 0:1 հաշվով։

Միակ գոլը 35-րդ րոպեին խփեց էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 59-րդ րոպեին։ Առաջին խաղակեսում նա գեղեցիկ անհատական անցում կատարեց, սակայն հարվածեց դարպասապահի վրա (տեսանյութ):

«Ինտերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Միլանը» երկրորդն է՝ 60 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում