01:36  ,  8 մարտի, 2026

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Պիզային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

«Յուվենտուսից» աչքի ընկան իտալացի պաշտպան Անդրեա Կամբյազոն, ֆրանսիացի կիսապաշտպան Կեֆրեն Տյուրամը, թուրք հարձակվող Քենան Յիլդիզը, կոտդիվուարցի կիսապաշտպան Ժերեմի Բոգան։

«Յուվենտուսը» 50 միավորով 6-րդն է, «Պիզան» վերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Պիզա»՝ 4:0 (տեսանյութ)

Անդրեա Կամբյազո, 54, Կեֆրեն Տյուրամ, 65, Քենան Յիլդիզ, 75, Ժերեմի Բոգա, 90+3

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news