23:31  ,  7 մարտի, 2026

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Քյոլնին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան գվինեացի հարձակվող Սերու Գիրասին եւ գերմանացի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը։

«Բորուսիան» 55 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 11 միավոր։ «Քյոլնը» 13-րդն է՝ 24 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:2 (տեսանյութ)

Յակուբ Կամինսկի, 88 - Սերու Գիրասի, 17, Մաքսիմիլիան Բայեր, 60

Հեռացում՝ Ջահմայ Սիմփսոն-Պյուզի («Քյոլն»), 45+2

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում