15:27  ,  18 դեկտեմբերի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կարող է ուկրաինական ակումբ գլխավորել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» եւ իտալական «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկին կարող է գլխավորել Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող Խարկովի «Հելիոսը»։

43-ամյա Կանչելսկիսը վերջերս եղել է Խարկովում եւ բանակցություններ է վարել «Հելիոսը» նախագահ Ալեքսանդր Գելշտեյնի հետ։ Այս պահին Անդրեյ Կանչելսկին մարզչական աշխատանք է կատարում Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», հաղորդում է «Газета.ru»

Ուկրաինայի առաջին լիգայի աշնանային հատվածը «Հելիսոն» ավարտել է 9-րդ տեղում։ Վերջերս թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Շեխովցովը հրաժարական էր տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս